ԿարևորՀասարակություն

Հրդեհ Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Հրշեջ փրկարարներն իրականացրել են մասնակի մեկուսացում։

«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:

Back to top button