ԿարևորՀասարակություն

Լեյդենի համալսարանի ուսանողներն այցելել են ՀՀ դեսպանություն

Օգոստոսի 24-ին Լեյդենի համալսարանի ուսանողները ճանաչողական այցով եղել են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում։ Վերջիններիս ընդունել է դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Միրզախանյանը, ով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և համագործակցության ոլորտներին, ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդիրը, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ երկխոսություն, որի ընթացքում Դ. Միրզախանյանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Back to top button