ԿարևորՀասարակություն

Շենքի հետնամասում նռնակ է հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին, ժամը 06։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Սակրավորները վնասազերծել են «Ֆ-1» տեսակի մարտական նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Back to top button