ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան փողոցներն իրար միացնող նոր ճանապարհի կառուցապատման ավարտական փուլը

Մեկնարկել է Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան փողոցներն իրար միացնող նոր ճանապարհի կառուցապատման ավարտական փուլը:

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի և մյուս պատասխանատու մասնագետների մասնակցությամբ այսօր այցելել է շինարարության վայր, ծանոթացել գործընթացին և տեղում լուծումներ տվել առաջացած խնդիրներին, նաև հաշվի են առել ճանապարհին հարակից տների սեփականատերերի մտահոգությունները:

Արաբկիր վարչական շրջանում մեկնարկել է բակերի բարեկարգման ծրագիրը:

Կոմիտաս 56, 58 և Տիգրանյան 7 հասցեների համատեղ բակը հիմնանորոգվելու է, համալրվելու նոր խաղասարքերով, ապահովվելու հարմարություններով հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:

Կոմիտաս 48 հասցեի բակային տարածքը նույնպես ամբողջությամբ հիմնանորոգվելու է: Խաղահրապարակներն արդիականացվելու են:

Հիմնանորոգվում է նաև Զարյան 19 հասցեի բակը: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում բնակիչների համար ապահովվել թեքահարթակով և հարմարավետ աստիճաններով ելք դեպի Գրիբոյեդով փողոց: Տեղադրվելու են նոր խաղասարքեր:

Բոլոր հիմնանորոգվող բակային տարածքներում անցկացվելու են ոռոգման նոր ջրացանցեր կամ վերանորոգվելու են գոյություն ունեցողները:

Տեղադրվելու են նոր նստարաններ, աղբամաններ:

Back to top button