ԿարևորՀասարակություն

Քննարվել են Սիրիայից հայրենադարձվածներին հուզող խնդիրները, ինչպես նաև  հագործակցության հարցերի լայն շրջանակ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ:

Գլխավոր հանձնակատարը ողջունել է մեր հայրենակցին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը մշտապես աջակցել է իր երկրում բնակվող մեր հայրենակիցներին, որը  մեկ անգամ ևս ապացուցում է մեր երկրների բարեկամական ամուր կապերի առկայությունը: Պատերազմով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, լքել են Սիրիայում գտնվող իրենց տները, նրանց մի մասը հաստատվել է Հայաստանում: Այնուամենայնիվ, սիրիահայ համայնքը մինչ օրս ակտիվ է, աշխատում և արարում է, որին ականատես եղա մայիսին Հալեպ և Դամասկոս այցիս ընթացքում»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Դեսպանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին ընդունելության համար և հավելել, որ ներկայումս Սիրիան կարևորում է Հայաստանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները: Հյուրը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական կապերը և բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում քննարվել են ՀՀ-ում Սիրիայից հայրենադարձվածներին հուզող խնդիրները, ինչպես նաև  հագործակցության հարցերի լայն շրջանակ:

Դեսպանին ներկայացվել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, դրանցում համայնքի ներգրավման հարցերը` մասնավորապես նշվել է սիրիահայ ուսանողների վարձավճարների, առողջապահական աջակցության տրամադրման ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին:

Հանդիպման ավարտի դեսպան Նորա Արիսյան ողջունել է հոկտեմբերի վերջին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը:

Back to top button