ԿարևորՀասարակություն
Երևանում մի թիմ նոր հեծանիվ է «հորինում»․ «Բեզու»-ն՝ բեզոարյան այծի օրինակով
Բեզուն է՝ գաղափարով՝ բեզոարյան այծ, կազմվածքով՝ քաղաքային հեծանիվ։ Տարբեր երկների մասեր է պարունակում, բայց ծննդավայրը Հայաստանն է։ Արտադրվեց, որովհետև Ալեքսանդր Խաչատուրովը հարմար հեծանիվ փնտրեց ու չգտավ: Այն հատուկ Հայաստանի համար է՝ հարմարեցված պայմաններին։ Ամեն հեծանիվ չէ, որ մեր փողոցներում կհանդուրժի մեզ իր մեջքին՝ չի շրջվի կամ չի վնասվի։
Հայկական առաջին հեծանիվի առանձնահատկությունը անհատականացված լինելն է, հարմարեցվում է ոչ միայն վարելու վայրին, այլ վարողին։ Հաճախորդի ցանկացած կառուցվածքն ու դիզայնը շոշափելի կդառնա 10 օրում, եթե, իհարկե, որևէ դետալ հավելյալ ներմուծելու կարիք չլինի։ Սակայն այլ երկրներից ներմուծված մասերը չեն բացառում արտադրանքի հայկականությունը․