Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
«Իրավիճակ է փոխվել ընտրություններից առաջ, փորձում են սոցիալական ինչ- որ հարց լուծել, իսկ Օսկանյանինը հենց հիմա (պատգամավորական անձեռնմխելիությունի զրկելու դատախազի միջնորդությունը. խմբ.) քաղաքական հարց է, եւ ենթադրում եմ, որ ուղղված է ոչ թե Օսկանյանի, ոչ էլ ԲՀԿ- ի, այլ՝ Քոչարյանի դեմ։ Քաղաքականն իր ենթատեքստն ունի, բայց կա նաեւ բուն փաստը, լուրջ գումարի մասին է խոսքը»,- այսօր հայտարարել է նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրայր Բագրատյանը։
Անդրադառնալով Աժ մշտական հանձնաժողովներում 2011 թվականի բյուջեի կատարողականին՝ Հրանտ Բագրատյանը նաեւ որոշ կանխատեսումներ արեց գործող կառավարության ապագայի մասին: «Կառավարության հետ անելիք չկա»,- ասաց նա՝ նշելով, որ չժգոհությունն այսօր արդեն էլիտայի ներսում է։
Լսելով կառավարության հաշվետվությունը եւ համադրելով պաշտոնական թվերը՝ տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր համար պարզել է. գրված ոչ մի թվին հավատալ պետք չէ: