ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Back to top button