ԿարևորՀասարակություն

Իջեցվել է կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը

Հայաստանում հայտարարված երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել է կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը:

Հանրապետության գլխավոր ժամացույցը ցույց է տալիս պայթյունի ժամը։

Լուսանկարները` Տիգրան Մեհրաբյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Back to top button