ԿարևորՀասարակություն

Նախատեսված է Դաշտադեմ ամրոցի բարեկարգման ծրագիր

Նախատեսված է Դաշտադեմ ամրոցի բարեկարգման ծրագիր, հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։

Դաշտադեմ ամրոցը Հայաստանում պահպանված ամրաշինական եզակի կառույցներից է։ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսված է բարեկարգման ծրագիր, որը ներառում է․

  • Ամրոցի ամբողջ տեղանքի ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության ընտրված հատվածներում պեղումների իրականացում
  • Հուշարձանի բուֆերային գոտու բարեկարգում
  • Խանի պալատի (19-րդ դար) վերականգնում՝ որպես թանգարանային շենք և թանգարանի բովանդակության ստեղծում։
  • Ամրոցի տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում։
  • Դղյակի, միջնաբերդի, միջնաբերդը շրջապատող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերի (19-րդ դար) և այլ կառույցների վնասված հատվածների բարեկարգում, ամրակայում։
  • Պարսպապատերից ներս քայլուղիների ստեղծում, նաև հարմարեցված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։
  • Պատմահնագիտական արգելոց-թանգարանին մոտեցնող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում
  • Ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոցին մոտեցող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգում․ տոմսավաճառի կրպակի տեղադրում, ավտոկայանատեղիի և սանհանգույցի կառուցում, ըստ անհրաժեշտության, զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով կահավորում։
  • Շուտով կմեկնարկեն նախագծման, այնուհետև շինարարական աշխատանքները։ Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024թ․-ին։

«Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի բովանդակության պատասխանատուն` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե:

Back to top button