ԿարևորՀասարակություն

Կա 6 զոհ, 16 անհետ կորած

Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցած պայթյունից հետո առաջացած հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են վեց տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարար ծառայող, մոտ 150 կամավոր։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Back to top button