ԿարևորՀասարակություն
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով «911» թեժ գծին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով ԱԻՆ-ի «911» թեժ գծի ծառայություն, որտեղ գործում է մասնագիտական խումբ, տվյալների հավաքագրումն արվում է տեղում։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: