ԿարևորՄիջազգային

Բրիտանական յոթ քաղաք կպայքարի «Եվրատեսիլ 2023»-ի անցկացման իրավունքի համար

«Եվրատեսիլ 2023»-ի անցկացման իրավունքի հավակնորդների կարճ ցուցակում ներառվել են Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ, ասված է երաժշտական ​​մրցույթի Twitter-ի էջում։

Խոսքը Լիվերպուլի, Մանչեսթերի, Նյուքասլի ու Շեֆիլդի, Լիդսի, ինչպես նաև Բիրմինգհեմի մասին է։

Ընդհանուր առմամբ, մրցույթն անցկացնելու ցանկություն է հայտնել երկրի 20 քաղաք։ Մրցույթին մասնակցող քաղաքները պետք է ապացուցեին, որ կարող են միջազգային մրցույթ անցկացնել:

Թե կոնկրետ որտեղ կկայանա մրցույթը, կորոշվի առաջիկա ամիսներին։

Back to top button