ԿարևորՀասարակություն

Կցորդով մեքենա է կողաշրջվել. խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը

Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-342-րդ կիլոմետրի երթևեկությունը։

Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ՝ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Back to top button