ԿարևորՀասարակություն
«Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները սկսվել են
Մեկնարկում են Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն ՀՀ դրամ է, և քանի որ նախագծով իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր, առաջարկվում է այս տարվա համար պլանավորել աշխատանքների կեսը և հատկացնել 122 մլն ՀՀ դրամ գումար:
Ջրագծի երկարությունը մոտ 1.5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից և հասնի մինչև Բուսաբանական այգի:
Երևանի բուսաբանական այգում հիմնվող պուրակը նվիրվում է Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին: 30 հեկտար տարածքում տնկվելու է շուրջ 14 հազար ծառ: