ԿարևորՔաղաքական

Կոնգրեսականն ԱՄՆ-ին հորդորել է անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին 

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը հորդորել է ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

«Ալիևը կդադարեցնի Արցախի ժողովրդի դեմ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու այդ արյունալի արշավը միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ցուցադրի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրեք ամերիկյան ողջ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Սփիերը։

Oգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: 

Back to top button