ԿարևորՄիջազգային

Մահացել է Նելսոն Մանդելյան

Հարավ- Աֆրիկյան Հանրապետությունում դեկտեմբերի 5- ի երեկոյան 96 տարեկան հասակում վախճանվել է երկրի առաջին սեւամորթ նախագահ, ապարտեիդի դեմ պայքարի լեգենդար մարտիկ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելյան։ ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել է, որ հիվանդության դեմ երկարատեւ պայքար մղող Մանդելան մահացել է մայրաքաղաք Յոհանենսբուրգի իր տանը։

Քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում Զուման հայտնել է, որ Մանդելան կհուղարկավորվի պետական պատիվներով։ Այդ օրը երկրի ողջ տարածքում կիջեցվեն դրոշները։

Մանդելան, որին երկրի բնակիչները միաձայն ճանաչել են որպես ազգային հերոս, տառապում էր թոքային վարակից։ Այս հիվանդության դեմ նա պայքարել է գրեթե ողջ կյանքի ընթացքում։ Դեռ 27 տարեկանում հայտնվելով բանտում հիվանդացել էր թոքախտով եւ դրանից հետո հիվանդությունը պարբերաբար իրենց զգացնել էր տալիս։

Հարյուրավոր մարդիկ են այսօր հավաքվել նրա տան մոտ, որպեսզի իրենց հարգանքը հայտնեն հանգուցյալին։ Ազգային ավանդույթի համաձայն՝ սգավորները հարգանքի տուրք են մատուցել երգերով եւ պարերով։

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ելույթ ունենալով լրագրողների առաջ կազմակերպության կենտրոնակայանում, Մանդելային անվանել է «արդարության սյուն» եւ ողջ մարդկության համար ներշնչանքի աղբյուր։ «Մեր ժամանակներում ոչ ոք ավելին չի արել հանուն միացյալ ազգերի արժեքների եւ իղձերի»,- հայտարարել է նա։

Back to top button