Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև ռազմական գործողությունները Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս հատվածներում՝ ցավով նշելով, որ գործողությունները հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորների։
«Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար:
Եվրամիությունը հավատարիմ է մնում՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել ներգրավվածությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության»,- ասված է հաղորդագրության մեջ։