ԿարևորՀասարակություն
Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։ Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ՝ իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։