Միջազգային
ԵԽ գլխավոր քարտուղարն առաջարկում է Ուկրաինայում հետաքննությունը հետեւելու խումբ ստեղծել
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանն առաջարկել է ստեղծել միջազգային փորձագիտական խումբ հետևելու համար հետաքննությանը, որն իրականացվում է ուկրաինական իրավապահ մամինների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հանգամանքները պարզելու նպատակով:
«Ցանկացած իրավիճակի քաղաքական լուծման համար անհրաժեշտ նախադրյալ է կիրառված բռնության դեպքերի մանրամասն ու բաց հետաքննությունը: Դրա հետ կապված առաջարկում եմ հետաքննությանը հետևելու համար խումբ ստեղծել, որի կազմի մեջ կարող են մտնել ընդդիմությունից, իշխանությունից և միջազգային հանրությունից մեկական ներկայացուցիչ», — հայտարարել է Յագլանդը: Նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է առաջարկել մարդու իրավունքների ոլորտում փորձառու և հարգված թեկնածուի: