ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունն իր խիստ մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի Թվիթերի էջից։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,-նշված է հաղորդագրությունում։

Back to top button