ԿարևորՀասարակություն

22 հազարից՝ 16 հազար թափուր տեղ. ընդունելության մրցույթն ավարտվել է

2022/23 ուսումնական տարվա ընդունելության մրցույթներն արդեն ավարտված են, ամփոփվել են թե՛ հիմնական և թե՛ լրացուցիչ փուլերը: Ամփոփված արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:

Լուսինե Գրիգորյանը հայտնել է, որ այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 887, միասնական քննություններին մասնակցել է 11 587 դիմորդ, իսկ միասնական քննությունների արդյունքով ԲՈՒՀ են ընդունվել մոտ 9500-ը: Նրա խոսքով՝ հատկացված ավելի քան 1900 անվճար տեղերից համալրվել են 1670-ը:

Ընդհանուր առմամբ 22 հազար տեղից թափուր է մնացել մոտ 16 հազար տեղ:

Back to top button