ԿարևորՀասարակություն

ՀԱՊԿ քննարկմանը Հայաստանը կներկայացնի ֆինանսների նախարարության վարչության պետը

Օգոստոսի 8-10-ը Ռուսաստանի Դաշնություն մայրաքաղաքում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների խորհրդատվական քննարկումներ։

Հայաստանն այդ միջոցառմանը կներկայացնի ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ Արայիկ Եսայանը։

Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Համբարձում Մաթևոսյանը։

Արայիկ Եսայանը ՌԴ-ից վերադառնալուց 3 օր անց գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

Back to top button