Հասարակություն

«Շտապ օգնության» կանչերը շատացել են. սա խոսում է նաեւ վստահության մասին, ասում է ծառայության տնօրենը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մինչև 2010 թվականը «Շտապ օգնության» ծառայությունը հագեցված էր Խորհրդային Միության տարիներից մնացած մեքենաներով և համապատասխան սարքավորումներով: Չնայած կենսական կարևորագույն ծառայությանը՝ ոլորտում առկա էին բազմաթիվ խնդիրներ, կար նաև համապատասխան մասնագետների անհրաժեշտություն: Այսօր արդեն ոլորտի պատասխանատուները փաստում են զգալի տեաշարժերի և ձեռքբերումների մասին:

«Շտապ օգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանի տեղեկացմամբ՝ ոլորտում խնդիրներ կան նաև այսօր, բայց դրանք արդեն այլ բնույթի են: Ըստ այդմ` ամենամեծ խնդիրը կանչերի անհամեմատ մեծ թիվն է, որը նաև դրականի մասին է փաստում. հասարակությունը սկսել է վստահել ծառայությանը։

 

 

 

Back to top button