ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը` հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 

Back to top button