ԿարևորՀասարակություն

Օգնության են հասել ջրափրկարարները

Հուլիսի 31-ին, ժամը 18։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Կորած քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ., ՌԴ քաղաքացի) կապ է հաստատել իր ընկերների հետ և հայտնել, որ գտնվում է Չկալովկա գյուղի մոտակա ափում: Ջրափրկարարները Չկալովկա գյուղի մոտակա ափից Մ. Ա․-ին տեղափոխել են «Դուրս» լողափ:

Վերադարձի ճանապարհին ջրափրկարարները «Դուրս» լողափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու:

Ջրափրկարարները քաղաքացիներ Գ․ Ն․-ին (ծնված 2003 թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են ափ:

Back to top button