ԿարևորՍպորտ

Օզբիլիսը վերադարձել է «Փյունիկ»

Արազ Օզբիլիսը վերադարձել է «Փյունիկ»՝ հայտնում են ակումբից:

Օզբիլիսը 2019 թվականից «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ է, սակայն տևական ժամանակ բաց է թողել ընտանեկան պատճառներով:

«Ֆուտբոլիստն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Օզբիլիսը 2020/21 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել է 7 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 150 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Back to top button