ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԻ նախարարը ցավակցություն է հայտնել իր վրացի գործընկերոջը` փրկարական ուղղաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Վրաստանի իր գործընկերոջը ցավակցական ուղերձ է հղել։

«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- գրել է Փամբուխչյանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։

ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռում, բացի անձնակազմի անդամներից, գտնվել են նաև գերատեսչության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ու բժիշկները։

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրի շրջանում սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից։

Գոմելաուրիի խոսքով ՝ զոհվածների թվում կա օտարերկրացի զբոսաշրջիկ: Եվս մեկ մարդ տուժել է։

Back to top button