ԿարևորՀասարակություն

Գործարկվել է Ազգային գեոպորտալի քարտեզագրական բաղադրիչը

Գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական բաղադրիչը, որը հասանելի է այստեղ։

Քարտեզագրական բաղադրիչը հնարավորություն է ընձեռնում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված:

Քարտեզագրական բաղադրիչում հասանելի են հետևյալ շերտերը՝

  • վարչատարածքային սահմաններ (համայնք, մարզկենտրոն),
  • կադաստրային քարտեզ (հողամաս, շենք),
  • տեղագրական քարտեզ (ճանապարհներ, գետեր)
  • օդալուսանկարներ (օրթոֆոտոհատակագծեր)։

Առցանց միջավայրում համապատասխան գործիքի միջոցով հնարավոր է քարտեզի վրա չափել երկարություն և մակերես:

Back to top button