ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Voskanian Parfum-ի չորս բույրերը․ հայկական օծանելիքը՝ հայտնություն եվրոպացիների համար

Բույրերի նկատմամբ մանկությունից սկսված սերը 10 տարեկանում վերածվեց գործի։ Առուների կողքից դաղձ, տան բակից վարդի թերթեր հավաքեց ու դրանց համադրությամբ հետաքրքիր բույրեր ստացավ։ Սկզբում իր մտահաղացումներով, հետո կենսաբան տատի օգնությամբ ստեղծեց առաջին օծանելիքը։

«Ոսկանյան պարֆյումի» օծանելիքներն այսօր բույրերի  աշխարհը բացահայտող միջազգային պարբերականներում ու ցուցահանդեսներում են։ 2021 թվականին pêche chyprée բույրը CaFleureBone հայտնի ամսագիրը ճանաչեց որպես տարվա հայտնություն։ Ապրանքանիշը հայտնի է իր 4 բույրերով։ Եվս մեկի ծնունդը սպասվում է շուտով։

Voskanian Parfum-ի սահմանափակ հավաքածուի սրվակները ձեռագործ են՝ պատրաստված հայկական օբսիդիանից, իսկ հիմնական հավաքածուի սրվակները պատվիրում է Եվրոպայից:

Back to top button