ԿարևորՀասարակություն

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։

Back to top button