ԿարևորՍպորտ

Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Հռոմում ընթացող առաջնության 60 կգ քաշայինների եզրափակչում մեր պատանի ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր:

71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ որոշիչ գոտեմարտում 12:1 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին:

Հուլիսի 29-ին Մ17 տարեկանների ԱԱ-ում պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները:

Back to top button