ԿարևորՄշակույթՏեսանյութեր
«Օթելլոն» վերադառնում է երևանյան բեմ
Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն կա ունկնդրելու Վերդիի «Օթելլո» օպերան՝ համաշխարհային աստղերի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի մատուցմամբ։ Օպերան կհնչի համերգային կատարմամբ:
Օթելլոյի դերակատար Արսեն Սողոմոնյանն այս դերերգն ավելի քան 25 անգամ ներկայացրել է աշխարհի լավագույն օպերային թատրոններում։
Դեզդեմոնայի դերակատարի՝ Լիանա Ալեքսանյանի ելույթների աշխարհագրությունը սկսվում է Միլանի Լա Սկալայից ու հասնում Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններ ու համերգասրահներ։
Դիրիժորական վահանակի մոտ Էդուարդ Թոփչյանն է։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ մաեստրոյի ղեկավարությամբ «Օթելլոն»–ն հնչել է 2018 թ–ին։