Միջազգային
Սպիտակ տունը կտրականապես դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին
ԱՄՆ վարչակազմը կտրականապես դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցնել սահմանելու ամերիկյան Կոնգրեսի Սենատի փորձերին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Նմանատիպ պատժամիջոցների դեպքում մեր միջազգային գործընկերները և Իրանը կարող են համարել, որ մենք անազնիվ ենք Ժնևում ձեռք բերված համաձայնության հարցում», -նշել է Քարնին: