ԿարևորՍպորտ

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողուհին՝ «15th Nana Alexandria Cup 2022» շախմատային մրցաշարի հաղթող

Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանողուհի Աննա Խաչատրյանը Վրաստանում կայացած «15th Nana Alexandria Cup 2022» շախմատային խոշոր մրցաշարում (կանանց միջև) գրավել է առաջին տեղը։

«Մրցաշարին մասնակցել է 9 երկրների ավելի քան 370 շախմատիստ։ Մեր պատվիրակությունը հերթական անգամ արդարացրեց սպասելիքները։ Ես շատ ուրախ եմ, որ մեր համալսարանում շախմատին մեծ ուշադրություն են դարձնում․ դա օգնում է միաժամանակ և մարզվել, և սովորել»,- նշել է Աննա Խաչատրյանը։

9 տուրից բաղկացած մրցաշարն (հուլիսի 15 — 24) անցկացվել է Վրաստանի Փոթի քաղաքում, որին մասնակցել է ավելի քան 50 հայ շախմատիստ։

Back to top button