ԿարևորՄշակույթ

«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համար

Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ:

Նախագծի նպատակն է ցույց տալ, որ սմարթֆոնը նաև ստեղծագործելու և մուլտիպլիկացիայի պատմությունը կերտելու միջոց է:

Մրցույթին կարող են մասնակցել 4-18 տարեկան երեխաներ և երիտասարդներ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 31-ն է:

Փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ հավելվածի և/կամ cartoonfest.mobi կայքի միջոցով:

Back to top button