Հայաստանի Չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Սերբիան ներկայացնող «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Սերբական թիմի թվիթերյան պաշտոնական էջը հայատառ գրառում է կատարել՝ ողջունելով «Փյունիկին»։
Կհանդիպենք շուտով, @FC_Pyunik! 🇦🇲🇷🇸 #fkcz 🔴⚪ #ucl
— FK Crvena zvezda in English (@crvenazvezda_en) July 26, 2022
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթել է «Դյուդելանժին» և դուրս եկել հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության է հասել ընդհանուր՝ 4։2 հաշվով։
Պատասխան խաղում «Փյունիկի» կազմում աչքի են ընկան Ժունինյոն, Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչը, որը դարձել է դուբլի հեղինակ։
Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2/3, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։