ԿարևորՍպորտ

13 բռնցքամարտիկից 12-ը հայրենիք է վերադարձել մեդալով

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից:

Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 13 մարզիկներից 12-ը հայրենիք են վերադարձել մեդալոներվ, որից 5-ը՝ ամենաբարձր հարգի:

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովհակիմյանը:

57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյնաը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 71 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյաը դարձել է բրոնզե մեդալակիր:

Back to top button