ԿարևորՀասարակություն

Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը չեն հաստատել․ ԱԺ

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։

ԱԺ-ից հայտնում են, սակայն, որ սեպտեմբերի 2-ին  Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու որոշումը և ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել է Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։

Back to top button