ԿարևորՀասարակություն

Դեյվիդ Մքալիսթերին ներկայացվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, բարձրաձայնել հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահի խոսքով` ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Back to top button