ԿարևորՀասարակություն

Պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդերլանդներ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ: 

Նրա խոսքով՝ մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն, և շատ վնասված մասունքներից հնարավոր լինի ստանալ պատասխաններ. 

«Պատասխանները ստանալուն պես, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք»,-նշել է նախարարը: 

Ավանեսյանը նաև ասել է, որ ուղարկվել են այն մասունքները, որոնք «դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են»։ Ըստ նրա՝ «կա նախնական գնահատական, որ հնարավոր է դրանց հետ աշխատել»:

Back to top button