ԿարևորՀասարակությունՏեսանյութեր
Հայկական դրոններ, որ ապագայում աերոտաքսիներ են դառնալու
Անուն դեռ չունի, բայց նախագծողները որոշել են ուրարտական թագավորների անուններով կոչել այստեղ ծնվող յուրաքանչյուր դրոն։ «Ուրարտու սիսթեմս» ընկերության լաբորատորիայում արդեն 5-րդ ԱԹՍ-ն է մոդելավորվում։ Սարքը պետք է կարողանա 20 րոպեում 10 կգ բեռ տեղափոխել։ Հզորություններն ավելի մեծ են, քան նախորդներինը, ստեղծումը մասնագետներից 8 ամիս է պահանջել։ Իսկ ապագայի ծրագրերն ավելի հավակնոտ են ՝ մտադիր են աերոտաքսիների արտադրությամբ զբաղվել։