ԿարևորՀասարակություն

Ռումբերի մասին ահազանգը կեղծ էր․ մետրոյի աշխատանքը վերականգնվել է

Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված ռումբերի մասին ահազանգը կեղծ էր: Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել էին։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել էին։

Back to top button