ԿարևորՀասարակություն

Վահագն Խաչատուրյանը և Շտեֆան Մալերիուսը մտքեր են փոխանակել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին:

Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շտեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր համագործակցություն մաղթել: Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և վստահեցրել են, որ, ինչպես և նախկինում, շարունակելու են սերտ համագործակցությունը հայաստանյան հասարակական սեկտորի և պետական մարմինների հետ:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ու անվտանգային միջավայրի կայունացմանը միտված ջանքերը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այս գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների և նախաձեռնությունների վերաբերյալ:

Back to top button