ԿարևորՍպորտ

Մեկնարկել են Եվրոպական համալսարանական հինգերորդ խաղերը․ Հայաստանը հանդես կգա վեց մարզիկով

Լեհաստանի մեծությամբ երրորդ քաղաք Լոձի Atlas Arena-ում մեկնարկել են Եվրոպական համալսարանական հինգերորդ խաղերը։

Առաջիկա 13 օրվա ընթացքում Լոձը կդառնա Եվրոպայի համալսարանական  /ուսանողական/ ամենամեծ մարզական իրադարձության մրցավայր:

Խաղերին մասնակցում են 37 երկրների 441 համալսարաններ ներկայացնող մարզիկներ և պաշտոնյաներ,  ընդհանուր առմամբ՝  4800 մասնակից:

Ծրագրում ընդգրկված է 20 մարզաձև:

Հայաստանը հանդես կգա վեց մարզիկով։ Նրանք կպայքարեն չորս մարզաձևում. մեկական՝ ձյուդո, հաշմանդամային սեղանի թենիս և երկուական՝ շախմատ ու  կարատե:

Միջոցառումը անցկացվում է համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո:

Առաջին խաղերը տեղի են ունեցել 2012 թվականին: 

Back to top button