ԿարևորՀասարակություն

Սիսիանի համայնքի նորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության

Hուլիսի 18-ին Սիսիանի համայնքի նորակոչիկների հերթական խումբը մեկնել է հայրենիքին ծառայելու: Այդ կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում, որին ներկա է եղել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորահավաքային և զորակոչային տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահե Աղալարյանը, ով իր խոսքում նշել է, որ պետության սահմանների անսասանությունը, հետայսու, նաև նորակոչիկների նպատակը պետք է լինի:

Խոսքով հանդես է եկելնաև համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով ներկաներին վստահեցրել է, որ բարձր է տղաների մարտական ոգին:

Back to top button