ԿարևորՄշակույթ

Սերը համբերատար է․ Լոպեսն ու Աֆլեքն ամուսնացել են

Հոլիվուդյան աստղեր Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքն ամուսնացել են Լաս Վեգասում, հաստատել է Ջենիֆեր Լոպեսը։

«Մենք արեցինք դա։ Սերը գեղեցիկ է, սերը բարի է: Եվ պարզվում է, որ սերը համբերատար է: Քսան տարվա համբերություն»,- գրել է նա իր կայքում։

Հարսանիքը տեղի է ունեցել 17 տարի անց։ Նշանանդրությունից մեկ տարի անց զույգը բաժանվել էր։

Անցյալ տարի զույգի վերադարձի մասին լուրը երկրպագուներին շփոթեցրել էր։

Աստղային զույգը ծանոթացել է Gigli ֆիլմի նկարահանման հրապարակում 2002 թվականին, իսկ 2003 թվականին՝ նշանվել, 2004-ին՝ հայտարարել բաժանման մասին։

Այս ընթացքում Լոպեսը մի քանի անգամ նշանադրվել է, ինչպես նաև ամուսնացել երգիչ Մարկ Էնթոնիի հետ 2004-ից 2014 թվականներին։ Նրանք ունեն համատեղ երկու երեխա։ Սա կլինի նրա չորրորդ ամուսնությունը։

Աֆլեքն ամուսնացած է եղել դերասան Ջենիֆեր Գարների հետ 2005-ից 2018 թվականներին, նրանք էլ համատեղ երեք երեխա ունեն։

Back to top button