ԿարևորՔաղաքական

Ուղիղ երկխոսությունը տարաձայնությունները լուծելու ամենավեստահելի ճանապարհն է. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թվիթերյան իր էջում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ 

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այսօր հանդիպելով Թբիլիսիում, դրական քայլ կատարեցին։ Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենավեստահելի ճանապարհն է»,–գրել է նա:

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Back to top button