Ալավերդիում նշում են քաղաքի օրը
Ամեն տարի հուլիս ամսվա 3-րդ կիրակի օրը նշվում է Ալավերդու օրը, որը ունի կարևոր բաղադրիչ՝ մետալուրգի և հանքագործի տոնը՝ նշանավորելով քաղաքի արդյունաբերական նշանակությունը։
Նախատոնական միջոցառումների շարքը սկսվել է հուլիսի 16-ից։ Սանահինի և Հաղպատի վանական համալաիրի հարակից տարածքներում հնչել են երաժշտական կատարումներ։ Քաղաքում տեղի է ունեցել նաև մարզական փառատոնը. խաղացել են ֆուտբոլ, նարդի և շախմատ։
«Մեզ համար որպես այցեքարտ պետք է լինի այն փաստը, որ Ալավերդին քարտաշի նման կերտել է քաղաքացին՝ իր ձեռքի, մտքի ուժով՝ փոքրիկ խոպան հողը դարձրել գործարան, ապա այդ գործարանի շուրջը հիմնել տուն ու ընտանիք, վարել յուրօրինակ կենսակերպ՝ մարդկային ու հասարակական ուրույն մշակույթ ու նույնիսկ՝ խոսույթ»,-ասված է Ալարվերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։