ԿարևորՀասարակություն

Հայ-նիգերիական ընտանիքի որդին զորակոչվել է Հայկական բանակ

Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը հուլիսի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Դանիել Էզուկամը ծնվել է Հայաստանում, սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է այլ երկրներում. մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամռան ամիսներին։ Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում են կայացրել»,- նշված է գրառման մեջ:

Մանրամասները՝ «Զինուժ» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ։ Այն եթեր կհեռարձակվի այսօր՝ ժամը 21:45-ին։

Back to top button